«Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին համարում է, որ Դավիթ Գարեջիի շուրջ զարգացած իրադարձությունների պատճառով, Վրաստանը չպետք է մասնակցի Բաքվում անցկացվելիք զորավարժություններին:
Ինչպես հայտարարել է Նաթելաշվիլին, զորավարժությանը մասնակցելը հավասար է Վրաստանին և նրա պատմությանը վիրավորելուն:
«Այն բանից հետո, երբ նախագահ Ալիևը մի քանի շաբաթ առաջ մեզանից խլեց Դավիթ Գարեջին, Բերթուբանին, Հարության վանքը, այնտեղ տեղակայեց զինված ուժեր, դուրս բերեծ մեծ մայրուղի և փաստացի, վրացական մշակույթի այս հնագույն խորհրդանիշը, երկրորդ Երուսաղեմը հայտնվեցին նշված պետության իրավասության շրջանակում, այնտեղ զորավարժությունների մեկնելը վիրավորական է մեր երկրի, պատմության, ժողովրդի, զինվորների և սպաների համար»,- հայտարարել է Նաթելաշվիլին:
Նա Վրաստանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում, զինծառայողներին չուղարկել զորավարժության:
«Կոչ եմ անում վայ կառավարությանը, վայ պաշտպանության նախարարությանը, ոչ մի զինվոր և սպա չուղարկել Բաքու և որևէ ռազմական համագործակցություն չունենալ այն երկրի հետ, որը խլում է մեր հողը, տարածքը և աղոթատեղին»,- հայտարարել է Նաթելաշվիլին:
Բաքվում, սեպտեմբերի 2-ից մինչև 6-ն անցկացվելու է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը: