Միջնորդները հենց առաջին փուլից ասում են, որ պետք է մտնենք խորհրդարան և սկսենք ընտրական բարեփոխումը, դատական բարեփոխումը և սպասենք 2024 թվականի ընտրություններին. Շալվա Նաթելաշվիլի
Միջնորդները հենց առաջին փուլից ասում են, որ պետք է մտնենք խորհրդարան և սկսենք ընտրական բարեփոխումը, դատական բարեփոխումը և սպասենք 2024 թվականի ընտրություններին. Շալվա Նաթելաշվիլի

Ես բարձր եմ գնահատում իմ գործընկերների համբերությունն ու համառությունը, բայց դրանից ավելին ունկնդրելու նյարդայնություն չունեի և մեր ժողովրդի մեծ մասը համաձայն էր ինձ հետ այս դեմարշում, – այս մասին «Տվ Պիրվելիի» հետ զրույցում հայտարարել է, «Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ, Շալվա Նաթելաշվիլին:

«Հենց առաջին փուլից միջնորդները մեզ ասացին, որ մենք պետք է մտնենք խորհրդարան և սկսենք ընտրական բարեփոխումները, դատական ​​բարեփոխումները և սպասենք ընտրություններին, տեղականին, ապա խորհրդարանական ընտրություններին՝ 2024 թվականին: Գիտեք դա ինչին է նման, երբ մարդը սպանում է մեկին և ասում են քեզ չենք բռնի, եթե էլի մեկին չսպանես:

Երբ տեսնում ենք, որ հիմնական հարցերը նոր խորհրդարանական ընտրություններն են, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Նիկա Մելիայի ազատումը և դու ինձ ստիպում ես, որ սկսեմ դատական ​​և ընտրական բարեփոխումներից, պարզվում է, որ տունը կառուցում ենք տանիքից: Արդեն կարող եմ ասել, որ ես այդ բանակցությունների մասնակից չեմ, որոնք սկսվել են այն նախաբանից, որ մենք մտնում ենք խորհրդարան և սպասում ենք 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Վերջում մի ամբողջովին զարմանալի բան էր գրված, որ հինգ հանձնաժողովի նախագահներ լինելու են ընդդիմության ներկայացուցիչները, որ կմտնենք խորհրդարան և երկու խորհրդարանական պատվիրակության ղեկավար կունենանք, որից մեկը Եվրամիությունում: Տեսեք նրանց ոչ պետական ​​հոգեբանությունը: Հետո Թալակվաձեն բողոքեց, թե ինչպես պաշտոնից հեռացնեմ այդ հինգ նախագահներին, ինչ ասեմ նրանց: Ես բարձր եմ գնահատում իմ գործընկերների համբերությունն ու տոկունությունը, բայց ես այլևս դրան ունկնդրելու նյարդեր չունեի և մեր ժողովրդի մեծ մասը համաձայն էր ինձ հետ այս դեմարշում», – հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Ըստ նրա, բանակցությունները, հավանաբար կշարունակվեն, քանի որ այլընտրանք չկա:

«Բանակցություններին շուտով կներգրավվի ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը, կմնա նաև Եվրոպան: Հիմա օբյեկտիվորեն ասենք, որ Եվրոպան դեռ դաշնակցային երևույթ է, այնտեղ մասնակցում են անկախ պետություններ, այդ անկախ պետություններն ունեն իրենց տեսլականը, իրենց քաղաքականությունը, իրենց ռազմավարությունը, նույն Ֆրանսիան և Գերմանիան չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ավելին, այստեղ գտնվող Գերմանիայի դեսպանը դարձել է Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանը, և ես, հավանաբար, հիմա ստիպված կլինեմ նամակ գրել Բունդեսթագին, խնդրելով որ այդ մարդու համար ընտրեն ավելի էկզոտիկ երկիր», – հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: