Սև ծովում նավի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է տասի

21:58, 20.07.2026

Սև ծովում նավի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է տասի։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվածների թվում կան Հնդկաստանի չորս քաղաքացիներ։ Տեղեկությունը հաստատում է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է նաև Հնդկաստանի մեկ քաղաքացի, որի վիճակը ծանր է։

Տեղեկատվության համար՝ Ռուսաստանը երեկ երեկոյան հարձակվել է Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավի վրա, որը բեռնված էր հացահատիկով։ Ռուսական ուժերը հարձակվել են նավի վրա, երբ այն դուրս էր գալիս Օդեսայի նավահանգստից։

Ինչպես գրում է BBC-ն, Օդեսայի նավահանգստից օգտվող առևտրային նավերի վրա ռուսական հարձակումները վերջերս տեղի են ունեցել։

Նմանատիպ