Գիտնականները Սև ծովի հատակին հայտնաբերել են աշխարհի հնագույն սուզված նավը, որը նրանց կարծիքով, 2400 տարեկան է:
Հետազոտողների վարկածով, գրեթե անձեռնմխելի 23 մետր երկարությամբ նավը հին հունական է: Նավը հայտնաբերել են մակերևույթից մոտ 2 կիլոմետր խորության վրա, Բուլղարիայի ափի մերձակայքում: Հետազոտողների խոսքով, այն լավ է պահպանվել այդ խորության վրա թթվածնի պակասի պատճառով:
Սև ծովի հնէաբանության նախագծի հետազոտող, պրոֆեսոր Ջոն Ադամսի հայտարարությամբ, նավը չդիպչած է պահպանվել դասական աշխարհից: Ինչպես նա նշում է, նման բան երբեք չէր կարողանա պատկերացնել:
Խմբի հայտարարությամբ, նավը նրանք թողել են հայտնաբերման վայրում, սակայն, փոքր նմուշ են վերցրել թվագրելու համար: Սաութհեմփթոնի համալսարանի կողմից անցկացված անալիզները հաստատել են, որ այն մարդկությանը հայտնի հնագույն սուզված նավն է, որը մինչ այժմ պահպանվել է անձեռնմխելի: