Սև ծովում երկու ռուսական նավթատար նավ է աղետի ենթարկվել
Սև ծովում երկու ռուսական նավթատար նավ է աղետի ենթարկվել։ Նավթատարների վրա եղել է անձնակազմի 27 անդամ։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Վարկածներից մեկի համաձայն՝ տանկերներին հասցվել է ուժեղ փոթորիկ։ Կադրերում երևում է, որ տանկերից մեկը կիսով չափ կոտրվել է և խորտակվել։
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով զոհվել է անձնակազմի առնվազն մեկ անդամ։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ լցանավերից մեկը «Vologoneft 212» է, իսկ մյուսը՝ «Vologoneft 239»։
Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Կերչի նեղուցում՝ Ղրիմի ափերից ութ կիլոմետր հեռավորության վրա։ Դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ և աջակցման խմբեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել միջադեպի հետ կապված աշխատանքային խումբ ստեղծել։