Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծին «փոխադարձ հետաքրքրության նախագծի» կարգավիճակ շնորհելու մասին Եվրահանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել
Եվրախորհրդարանը և Եվրոխորհուրդը հաստատել են Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։
Փաստաթղթի համաձայն՝ նախագծին շնորհվել է «փոխադարձ հետաքրքրության նախագծի» (PMI) կարգավիճակ։ Սա նշանակում է, որ Սև ծովի մալուխը կկարողանա ստանալ Եվրամիության ֆինանսավորում և կօգտվի թույլտվությունների տրամադրման արագացված ընթացակարգից։
Նախագիծը նախատեսում է 1155 կիլոմետր երկարությամբ ստորջրյա հաղորդման գծի անցկացում Անակլիայի և ռումինական Կոնստանցա քաղաքի միջև։
Եվրահանձնաժողովը «փոխադարձ հետաքրքրության նախագծի» կարգավիճակ է շնորհել ընդհանուր առմամբ 235 անդրսահմանային էներգետիկ նախագծերի։