Սև ծովի ափին 5 բալանոց փոթորիկ է:
Բաթումիի ափին բարձրացված են կարմիր դրոշները, քանի որ արգելվում է լողալը: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում, խուսափել ծով մտնելուց:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, փոթորիկը երկար չի տևի: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, փոթորիկային իրավիճակը հնարավոր է չեղարկվի օրվա երկրորդ կեսից: