Սեուլը Փհենյան կուղարկի հատուկ բանագնացների՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսությանը նպաստելու համար
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պատվիրակության կազմում Հյուսիսային Կորեա կուղարկի 2 հատուկ բանագնացի՝ Փհենյանի ևՎաշինգթոնի միջև երկխոսության վերսկսմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում է Yonhap գոծակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչ Չոնգ Վա Դեին:
Նրա խոսքով՝ մարտի 5-ի հարավկորեացի 3 պաշտոնյաների հետ Փհենյան կմեկնեն ազգային հետախուզության գերատեսչության ղեկավար Սո Հունը և նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնը: Նրանք Հյուսիսային Կորեայի մայրաքաղակում կլինեն 2 օր, որից հետո կմեկնեն ԱՄՆ՝ բանակցությունների արդյունքների մասին իրազեկելու:
Փետրվարի սկզբին Հուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Մուն Չժե Ինին հրավիրել է «հնարավորինս շուտ» այցելել Փհենյան: Հարավային Կորեայի նախագահին հրավերը փոխանցել է հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը Փհյոնչհան էր ժամանել, որտեղ ընթանում էր ձմեռային Օլիմպիադան: Առաջարկել են Հյուսիսային Կորեա Մուն Չժե Ինի այցը նվիրել երրորդ միջկորեական գագաթնաժողովի անցկացմանը:
Ի պատասխան՝ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ 2 առաջնորդների հանդիպման համար պետք է «անհրաժեշտ պայմաններ» ստեղծվեն, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության վերականգնումը: Մարտի 3-ին Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանրապետությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների կգնա առանց նախապայմանների: «Մենք բարձր մակարդակով բանակցությունների վերջին տասնամյակներին Միացյալ Նահանգների հետ երբեք դիմակայության մեջ չենք եղել, և դա տեղի չի ունենա նաև ապագայում»,- ընդգծել էին Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ից:
Հեղինակ -
Edgar Barsegyan