Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում

Չնայած Երևանում ընթացող բողոքի ցույցերին, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ, Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկրի վարչապետի պաշտոնում: Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանային խմբակցության նիստը ավարտվել է մի քանի րոպե առաջ:

Ինչպես հայտարարել է «Դաշնակցություն» կուսակցության նախագահ Արմեն Ռուստամյանը, վաղը կայանալու են վարչապետի ընտրությունները և այդ պաշտոնում ընտրվելու է Սերժ Սարգսյանը: Պատգամավորը հույս է հայտնել, որ ընդիմությունը կգործի օրենքի սահմաններում:

Բաղրամյանի պողոտայում շարունակվում է բազմահազարանոց բողոքի ցույցը: Ցուցարարները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ: Զուգահեռաբար Երևանի կենտրոնում կաթվածահար է եղել տրանսպորտի տեղաշարժը: