Սերգի Կապանաձե. Մեր բոլորի պարտքն է, ամեն օր ինքներս մեզ կրկնենք, որ Ռուսաստանը օկուպանտ է
Սա ողբերգական օր է մեր երկրի պատմության մեջ և պետք է հիշենք, որ բազմաթիվ մարդիկ են պայքարել, որպեսզի մեր երկիրը լիներ անկախ,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ, պատգամավոր Սերգի Կապանաձեն:
Խորհրդային օկուպացիայի օրվա հետ կապված, «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները և կուսակցության անդամներն այցելել են Կոջորիում յունկերների հուշարձանի տարածք և հարգել զոհերի հիշատակը:
Կապանաձեի գնահատմամբ, սա եղել է երկու երկրների պայքար և ցավալի է, որ այս պայքարն այսօր էլ շարունակվում է:
«Այսօր էլ, օկուպանտ պետությունն ունի նույնպիսի ձգտումներ, այլ ձևով, սակայն նույն բովանդակությամբ: Ուստի մեր բոլորի պարտքն է, ամեն օր ինքներս մեզ ասենք, որ Ռուսաստանը օկուպանտ է և ամեն բան պետք է անենք, որպեսզի մեր երկիրը լինի անկախ, ինքնիշխան, բնակչությունը լինի վստահ, որ պարտադիր կվերականգնվի տարածքային ամբողջականությունը: Սա մեր բոլորի պարտքն է»,- հայտարարել է Սերգի Կապանաձեն:
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն, փետրվարի 25-ը հռչակվել է Խորհրդային օկուպացիայի օր:
Օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի հիշատակը հարգելու նպատակով, այս օրը Վրաստանի ողջ տարածքում խոնարհվում են պետական դրոշները:
1921 թվականի փետրվարի 25-ին, Ռուսաստանի կարմիր բանակը գրավեց Թբիլիսին և տապալեց Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, որից հետո բռնագրավեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը: