Սերգեյ Լավրով․ «Բանակցությունների ընթացքում, հատուկ ռազմական գործողության շրջանակներում, մենք դադար չենք հայտարարի»

21:55, 23.09.2026
Ցանկացած ձևաչափով բանակցությունների ընթացքում, հատուկ ռազմական գործողության շրջանակներում, մենք դադար չենք հայտարարի, – այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրոպան հենց դա է ցանկանում՝ պարզ նպատակով, որպեսզի ուկրաինական ռեժիմին շունչ քաշելու հնարավորություն տա և թույլ տա համալրել նրա սպառված ռազմական զինանոցները», – նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, որպեսզի նպաստի Ուկրաինայում «արտարացի խաղաղության» հասնելուն։
Ի գիտություն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարություն անելուց առաջ Սերգեյ Լավրովը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Ռուբիոն, Ռուսաստանը և Ուկրաինան նույնպես արտահայտել են «հետաքրքրվածություն կրակի որոշակի սահմանափակման վերաբերյալ, ինչը ներառում է հացահատիկն ու էներգետիկան»։

Նմանատիպ