Սերգեյ Լավրովն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում կան ձևակերպումներ, որոնք կարելի է համաձայնեցնել

14:25, 16.03.2022

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցություններում կան ձևակերպումներ, որոնք կարելի է համաձայնեցնել։

Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է ռուսական «Ար-Բե-Կա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահ Զելենսկին ոչ վաղ անցյալում շատ հետաքրքիր հայտարարություններ արեց։ Շատ ավելի իրատեսական գնահատական ​​էր, որ մենք Զելենսկիից լսեցինք տեղի ունեցածի մասին, քանի որ նա նախկինում էլ առճակատման հայտարարություններ էր անում»,- ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ Լավրովը պնդում է, որ բանակցություններում այժմ քննարկվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, որը կապված է Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների պահանջի հետ։

Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է ուղիներ փնտրել սեփական, ինչպես նաև Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգության ապահովման համար, սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառվում է։

Ավելի վաղ նախագահ Զելենկին տեսաուղերձում ասել էր, որ բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումներն ավելի իրատեսական են հնչում։

Նմանատիպ