Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

11:50, 23.09.2026

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան։

Նախատեսված է, որ նա ելույթ կունենա ասամբլեայում սեպտեմբերի 26-ին։ Այցի ընթացքում Լավրովը կանցկացնի բազմակողմ և երկկողմ բանակցություններ. մասնավորապես՝ այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ մտադիր է ամերիկացի գործընկերոջ հետ պարզաբանել ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հարցի կարգավորման, այդ թվում՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերի վերաբերյալ։

Նմանատիպ