Սերգեյ Լավրով. Ուկրաինայի հրթիռային հարձակումը Բրյանսկի շրջանի վրա էսկալացիայի ազդանշան է
Բրյանսկի շրջանի վրա ուկրաինական հրթիռային հարձակումը էսկալացիայի ազդանշան է,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Բրյանսկի շրջանի վրա «Ատակամս» բալիստիկ հրթիռների կիրառումը, անշուշտ, ազդանշան է, որ նրանք ցանկանում են էսկալացիա, իսկ առանց ամերիկացիների անհնար է օգտագործել այդ բարձր տեխնոլոգիական հրթիռները։ Պուտինն այս մասին բազմիցս խոսել է»,- ասել է Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովում հրավիրված մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանական ուժերն առաջին անգամ են «Ատակամս» տիպի բալիստիկ հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին։ Ուկրաինացի զինվորականները ռմբակոծել են ՌԴ Բրյանսկի մարզի Կարաչևի շրջանում գտնվող ռազմական օբյեկտը, որից հետո թիրախը հաջողությամբ ոչնչացվել է։ Կարաչևը գտնվում է Ռուսաստանի Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի սահմանից մոտ 130 կմ հեռավորության վրա։ Տեղական ժամանակով ժամը 02:30-ի դրությամբ թիրախ տարածքում 12 երկրորդական պայթյուն է տեղի ունեցել։