Սերգեյ Լավրով. Թրամփը միակ արևմտյան առաջնորդն է, ով որպես ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը նշել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներգրավվածությունը, ինչն արդեն իսկ ազդանշան է, որ նա հասկանում է մեր դիրքորոշումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը արևմտյան առաջին և միակ առաջնորդն է, ով հրապարակայնորեն անվանել է Ուկրաինայի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում որպես ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ սա արդեն մեսիջ է, որ Դոնալդ Թրամփը հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը համապատասխան հարցում։
Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է Դումայում ունեցած ելույթում։
«Արևմտյան առաջնորդներից նա առաջինն է, և առայժմ, կարծում եմ, միակն է, ով հրապարակայնորեն և բարձրաձայն ասում է, որ Ուկրաինայում իրավիճակի հիմնական պատճառներից մեկը նախորդ վարչակազմի ագրեսիվ գիծն էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու հարցում։ Արևմտյան ոչ մի առաջնորդ նման բան չի ասել, և նա մի քանի անգամ ասել է այդ մասին: Սա արդեն ազդանշան է, որ նա հասկանում է մեր դիրքորոշումը, երբ նախագահ Պուտինն իր հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ ընդգծեց, որ մեզ համար կարևորը ոչ թե զինադադարն է, որը հնարավորություն կստեղծի Ուկրաինայի համար նորից զինվել և նորից ներխուժել մեր երկիր, այլ երկարաժամկետ կայուն խաղաղություն՝ հիմնված հակամարտության արմատական պատճառների վերացման վրա»,- ասել է Սերգեյ Լավրովը։