Սերգեյ Լավրով. Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է լինի պաշտպանված
Սերգեյ Լավրով. Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է լինի պաշտպանված

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է լինի պաշտպանված:

Ինչպես հայտարարել է Լավրովը, խնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի կենտրոնական կառավարության և քրդերի ներկայացուցիչների միջև երկխոսությամբ:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահի ապարատի տեղեկությամբ, թուրք զինվորականները շուտով մուտք կգործեն Սիրիա:

Թուրքիան պատրաստվում է Սիրիայում իրագործել ռազմական գործողություն, որը Թուրքիա-Սիրիա սահմանին անվտանգության գոտու ստեղծում է հետապնդում: