Սերգեյ Լավրով. ՆԱՏՕ-ն նպատակ ունի Արկտիկան վերածել Ռուսաստանի հետ առճակատման նոր ճակատի

13:33, 31.08.2026

ՆԱՏՕ-ն նպատակ ունի Արկտիկան վերածել Ռուսաստանի հետ դիմակայության նոր ճակատի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ փետրվարին Հյուսիսատլանտյան դաշինքը մեկնարկել է «Արկտիկական պահապան» գործողությունը, որի նպատակն էր ընդլայնել իր ռազմական ներկայությունը բարձր լայնություններում։

«Մեր հյուսիսային սահմանների անմիջական մոտակայքում ընթանում են ինտենսիվ ռազմական պատրաստություններ։ Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մասնակցությամբ անցկացվում են լայնածավալ, ագրեսիվ զորավարժություններ, և ի հայտ են գալիս ՆԱՏՕ-ի հրամանատարական և շտաբային կառուցվածքի նոր տարրեր։ Նման գործունեությունը անմիջական սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար և մեծացնում է զինված հակամարտության ռիսկը։ Մոսկվան, իր հերթին, փորձում է պահպանել խաղաղության գոտի տարածաշրջանում», – նշել է Սերգեյ Լավրովը։

Նմանատիպ