Սերգեյ Լավրով. Մոսկվան քննարկում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ լուրջ առաջարկներ, սակայն չի հրապարակում մանրամասները մինչև բանակցությունների ավարտը
Մոսկվան քննարկում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ լուրջ առաջարկներ, սակայն չի հրապարակում մանրամասները մինչև բանակցությունների ավարտը, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք լուրջ մարդիկ ենք և քննարկում ենք լուրջ առաջարկներ։ Մենք առաջ ենք քաշում լուրջ առաջարկություններ։ Սա այն գործընթացն է, որի մասին մինչև ավարտը տեղեկատվություն չպետք է հրապարակվի», – նշել է Լավրովը։
Լրագրողի հարցին, նշանակում է սա, թե մոտ ժամանակում համաձայնագիր չի լինի, Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել է, որ «դա ինքը չի ասել»։
«Բանակցությունները շարունակվում են, և մինչև դրանք չավարտվեն, մենք չենք հրապարակելու դրանց բովանդակությունը», – հավելել է նա։