Սերգեյ Լավրով. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձեւի ընդունումը ցույց է տալիս, որ պատերազմի պատճառներն ավելի լավ են հասկացվում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձեւի ընդունումը ցույց է տալիս, որ պատերազմի պատճառներն ավելի լավ են հասկանում։ Լավրովն այս մասին նշել է Իրան կատարած այցի ժամանակ։
Բացի այդ, Ռուսաստանի ԱԳ նախարարը խոսել է նաեւ իրանցի գործընկերոջ հետ անցկացված բանակցությունների մասին։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ուկրաինայում և նրա շուրջը։ Ես շնորհակալություն հայտնեցի իմ իրանցի գործընկերներին հավասարակշռված դիրքորոշման համար, որը հիմնված է այս ճգնաժամի հիմնական պատճառների, Ռուսաստանի դիրքորոշման և մտահոգությունների ըմբռնման վրա»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Ի գիտություն ձեզ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ «Խաղաղության ուղի» բանաձեւը, որը կոչ է անում շուտափույթ դադարեցնել ուկրաինական պատերազմը։ Փաստաթղթում Ռուսաստանը չի նշվում որպես ագրեսոր։