Սերգեյ Լավրով. Հայաստանը շուտով կփոխի իր կարծիքը Եվրամիությանը միանալու վերաբերյալ
Հայաստանը շուտով կփոխի իր կարծիքը Եվրամիությանը միանալու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումում ունեցած իր ելույթում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Եվրամիությունը ներկայումս «վատնում է» իր բոլոր տնտեսական առավելությունները։
«Տնտեսապես Եվրամիությունը կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների պատճառով, այդ թվում՝ սեփական կարճատեսության, եթե չասենք՝ հիմարության։ Իներցիայի պատճառով երկրները՝ մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ձգտել Եվրամիությանը անդամակցությանը։ Վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այս ցանկությունը», – ասել է Լավրովը։