Սերգեյ Լավրով. Դոնալդ Թրամփը շատ բարեհամբույր է քննարկումներում, բայց դա չի նշանակում, որ նա ռուսամետ է, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել

11:24, 06.12.2024

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում հիպերձայնային հրթիռի կիրառման նպատակն էր ցույց տալ Արևմուտքին, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց՝ «ռազմավարական ձախողումից» խուսափելու համար։

Այս մասին «Fox News»-ի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, որոնք հեռահար զենք են տրամադրում Կիևի ռեժիմին, պետք է հասկանան, որ մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած միջոց՝ կանխելու այն, ինչ նրանք անվանում են «Ռուսաստանի ռազմավարական ձախողումը», – ասել է Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով, Արևմուտքի համար «շատ լուրջ սխալ» է ենթադրել, որ Ռուսաստանը կարմիր գծեր չունի, կամ դրանք «կրկին ու նորից հետ են քաշվելու»։

Դոնալդ Թրամփի մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Լավրովը Թրամփին անվանել է «շատ բարեկամական», սակայն հերքել է այն միտքը, որ Թրամփը «ռուսամետ է»։

«Իմ տպավորությամբ՝ նա շատ բարեհամբույր է քննարկումներում, բայց դա չի նշանակում, որ նա ռուսամետ է, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Պատժամիջոցների թիվը, որոնք մենք ստացել ենք Թրամփի վարչակազմի օրոք, շատ, շատ, շատ մեծ էր»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նմանատիպ