Սերգեյ Լավրով. Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանի համար ամեն ինչ հնարավորինս ցավոտ դարձնելու համար
Սերգեյ Լավրով. Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանի համար ամեն ինչ հնարավորինս ցավոտ դարձնելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանի համար ամեն ինչ հնարավորինս ցավոտ դարձնելու համար։

«Արևմուտքը փորձում է օտարացնել մեր դաշնակիցներին՝ սկսած մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում է ներքաշել Հայաստանին նույն կեղծ տրամաբանության մեջ», – ասել է Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ժողովում ունեցած ելույթում։

Լավրովի խոսքով՝ այս մոտեցման նպատակն է դժվարացնել Ռուսաստանի համար իրեն որպես իսկապես մեծ տերություն և քաղաքակրթություն պահպանելը և ամրապնդելը։