Սերգեյ Լավրով. Անկասկած է, և մենք սրա մասին վաղուց ենք խոսում, որ Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ՝ Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ։
Նրա խոսքով՝ սրա հետ կապված ոչ մի կասկած չկա։
«Այն, որ սա պատերազմ է, որը Եվրոպան վարում է մեր դեմ, դրանում ես կասկած չունեմ, մենք սրա մասին վաղուց ենք խոսում», – հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Բի-Բի-Սի»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը եվրոպական երկրների դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում, Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ոչնչացնում է այն անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք Մեծ Բրիտանիան և մայրցամաքային Եվրոպայի երկրները մատակարարում են Ուկրաինային։