Սերգեյ Լավրով. ԱՄՆ-ն «Տոմահավկ» հրթիռներ չի մատակարարում բոլոր եվրոպական երկրներին, ես կզարմանամ, եթե նրանք որոշեն, որ Ուկրաինան այդ հրթիռները պատասխանատու կերպով կօգտագործի

16:17, 30.09.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի կարծում, որ Վաշինգտոնը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։

Ինչպես նշել է Լավրովը, ԱՄՆ որոշումը կարող է վերջնական չլինել։

«Ես կարծում եմ, որ սա, նախևառաջ, Եվրոպայի կողմից Վաշինգտոնի վրա ճնշման արդյունք է, և Վաշինգտոնը ցանկանում է ցույց տալ, որ հաշվի է առնում իր դաշնակիցների կարծիքը։ Ես չեմ կարծում, որ սա վերջնական որոշում է։ ԱՄՆ-ն «Տոմահավկ» հրթիռներ չի մատակարարում բոլոր եվրոպական երկրներին։ Եթե չեմ սխալվում, միայն Իսպանիան և Նիդեռլանդներն ունեն «Տոմահավկ» հրթիռներ։ Եթե նրանք որոշեն, որ Ուկրաինան պատասխանատու կերպով կօգտագործի այդ հրթիռները, ես շատ կզարմանամ», – ասել է Լավրովը։

Տեղեկատվության համար, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու խնդրանքը։ Ջեյ Դի Վենսը այս մասին խոսել է Fox News-ի հետ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր ԱՄՆ-ին «Տոմահավկ» հրթիռներ վաճառել եվրոպական երկրներին, որպեսզի նրանք կարողանան դրանք ուղարկել Ուկրաինա։

Նմանատիպ