Սերգեյ Լավրով. Աբխազիայի միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է
Աբխազիայի միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` օկուպացված Աբխազիայի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցը աբխազական լրատվամիջոցը ձայնագրել է Սերգեյ Բաղափշի մասին վավերագրական ֆիլմի համար։
«Վստահ եմ, որ այս գործընթացը անդառնալի է, Աբխազիան կայացել է որպես ժողովրդավար պետություն, որի հիմքերը դրվել են Սերգեյ Բաղափշի կողմից»,- նշել է Սերգեյ Լավրովը հարցազրույցում։