Սերգեյ Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով ողջամիտ փոխզիջումների, սակայն թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն հայտնվի իր սահմանների մոտ։
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով ողջամիտ փոխզիջումների, սակայն թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն հայտնվի իր սահմանների մոտ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ Լավրովի՝ Ուկրաինայի ճգնաժամը կարող էր կարգավորվել դեռ մեկ տարի առաջ, եթե ԱՄՆ-ն չհրաժարվեր Ալյասկայի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններից։
«Եթե ամերիկացիները հետ չկանգնեին Անքորիջի պայմանավորվածություններից, և եթե Եվրոպան թույլ չտար ԱՄՆ-ին հեռանալ այդ պայմանավորվածություններից, մենք արդեն մեկ տարի է՝ առանց պատերազմի կապրեինք։ Սա ակնհայտ փաստ է։ Ուստի՝ ինքներդ եզրակացություններ արեք», – նշել է Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան մանրամասնորեն բացատրում է Վաշինգտոնին Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը, թեև հավելել է, որ դժվար է ասել, թե որքանով դա կազդի նրանց գործնական քայլերի վրա։