Սերգեյ Լավրով․ Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի ջանքերը՝ հասնելու համաձայնության Իրանի միջուկային ծրագրի շուրջ և պատրաստ է աջակցել գործընթացին
Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի ջանքերը՝ հասնելու համաձայնության Իրանի միջուկային ծրագրի շուրջ և պատրաստ է աջակցել գործընթացին, – այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Թեհրանի լեգիտիմ շահերը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է օբյեկտիվ, երկկողմանի ընդունելի համաձայնություններին, այդ թվում՝ այն համաձայնություններին, որոնք քննարկվել են և դեռ քննարկվում են Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար և ինտենսիվ զրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչիի հետ և շատ գոհ է մնացել այդ զրույցից։