Սերբիայում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 13-ը
Սերբիայում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 13-ը

Սերբիայում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Ըստ տեղեկությունների՝ զինված անձը ընթացող մեքենայից կրակ է բացել անցորդների վրա ու փախել։

«CNN»-ի տեղեկություններով՝ հարձակվողը ավտոմատից կրակ է բացել մի խումբ մարդկանց վրա ու թաքնվել դեպքի վայրից։ Ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը կատարվածն անվանել է «ահաբեկչական գործողություն» և հայտնել, որ ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ զինված հարձակումն է Սերբիայում։ Մայիսի 3-ին Սերբիայի մայրաքաղաքում «Վլադիսլավ Ռիբնիկար» դպրոցում հրաձգության հետեւանքով ինը մարդ է զոհվել։ Զոհվածների թվում կա անվտանգության մեկ աշխատակից և ութ երեխա։