Սերբիայի փոխվարչապետը պնդում է, որ ռուս լրտեսներն օգնել են կառավարությանը ճնշել ամիսներ շարունակվող բողոքի ցույցերը

23:25, 21.03.2025

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ ռուս լրտեսներն օգնում են կառավարությանը ճնշել ամիսներ շարունակվող բողոքի ցույցերը։

«Ես շատ շնորհակալ եմ ռուսական հատուկ ծառայություններին, որոնք մեզ միշտ աջակցել են գունավոր հեղափոխության դեմ պայքարում, առաջին հերթին՝ տեղեկատվական առումով: Նրանք գիտեն, թե ինչ վտանգի առաջ էր կանգնած Սերբիան»,- ասել է Վուլինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Սերբիայում բողոքի ցույցերը շարունակվում են անցյալ տարվա նոյեմբերից, երբ երկաթուղային կայարանում բետոնե առաստաղի փլուզման հետևանքով 16 մարդ զոհվեց։ Քաղաքացիները պնդում են, որ իշխանությունն է պատասխանատու կոռուպցիայի պատճառով տեղի ունեցածի համար։

Նմանատիպ