Սերբիայի Նովի Սադ քաղաքի դատախազությունը երկաթուղային կայարանի տանիքի փլուզման գործով մեղադրանք է առաջադրել 13 անձի

16:36, 30.12.2024

Սերբիայի Նովի Սադ քաղաքի դատախազությունը երկաթուղային կայարանի տանիքի փլուզման գործով մեղադրանք է առաջադրել 13 անձի։ Նովի Սադի Գերագույն դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնյաների և ղեկավարների, այդ թվում՝ ենթակառուցվածքների նախկին նախարարին, նրա տեղակալին, վերակառուցման նախագծի հեղինակներին և աշխատանքների վերահսկիչներին։

Ինչպես պնդում է դատախազությունը, ոչ պատշաճ շինարարական աշխատանքների պատճառով վտանգ են ստեղծել հասարակական անվտանգության համար։

Նոր վերանորոգված Նովի Սադ երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է նոյեմբերի 1-ին, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Միջադեպին հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր Սերբիայում։ Ընդդիմության առաջնորդները և բնակչության մի մասը տեղի ունեցածը կապում են իշխանության կոռուպցիայի և նեպոտիզմի հետ։ Կայանի տանիքի փլուզման պատճառով հրաժարական են տվել տրանսպորտի, ենթակառուցվածքների եւ առեւտրի նախարարները, ինչպես նաեւ Սերբիայի երկաթուղային պետական ​​ընկերության ղեկավարը։

Նմանատիպ