Սերբիան և Մոնտենեգրոն հավանաբար, 2025 թվականի դառնան ԵՄ անդամներ. Յոհաննես Հան
Հաջորդ երկրները, որոնք, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Եվրամիության կազմում մինչև 2025 թվականը, կլինեն Սերբիան և Մոնտենեգրոն :
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ արագացնելու արևմտյան Բալկանների վեց երկրի՝ ԵՄ անդամագրման հարցը:
«Եկել է ժամանակը ավարտելու 1989 թվականի գործը», – ասել է եվրահանձնակատարը՝ նկատի ունենալով Բեռլինյան պատի անկումից հետո ԵՄ ընդլայնումը դեպի արևելք:
«Մենք 2025 թվականը սահմանել ենք որպես որոշիչ ամսաթիվ Սերբիայի և Մոնտենեգրոյի համար, որը իրատեսական է», – հավելել է Հանը: