Սերբիան երեք ամսով երկարաձգում է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագիրը
Սերբիան երեք ամսով երկարաձգում է Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագիրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագիրը երկարաձգվել է երեք ամսով։

Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Ես շնորհակալություն հայտնեցի Պուտինին մեզ համար շատ բարենպաստ պայմաններով պայմանագրի եռամսյա երկարաձգման առաջարկի համար։ Ըստ էության, այժմ մենք վճարում ենք 320 դոլար հազար խորանարդ մետրի համար», – ասել է Վուչիչը։

Սերբիայի ղեկավարի խոսքով՝ նա Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է տարբեր տնտեսական հարցեր։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը խոսել է Սերբիայի նախագահի հետ։

«Մենք հավատարիմ ենք այն պարտավորություններին, որոնք ունենք Սերբիայի նման բարեկամական և եղբայրական երկրների նկատմամբ։ Այս հարցի շուրջ շփումներն իսկապես ընթացքի մեջ են», – ասել է Պեսկովը։