Սերբիան չի անդամակցելու ՆԱՏՕ-ին. Սերբիայի նախագահ

Սերբիան չի անդամակցելու ՆԱՏՕ-ին, ռազմական չեզոքությունը բնական ընտրություն է,-այս հայտարարությունը Սերբիայի նախագահը արել է, ՆԱՏՕ-ի ռազմական արշավի 20 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ալեքսանդր Վուչիչի խոսքով, Սերբիան ոչ մեկին չի սպառնում և ցանկանում է անձամբ պաշտպանել իրեն:

Սերբիայի նախագահը նշել է, որ երկիրը հզորեցնում է իր հնարավորությունները, քանզի 1999 թվականի հետ համեմատ նա 10 անգամ հզոր է, իսկ 2008 թվականի հետ համեմատ 20 անգամ:

Սերբիայի Նիշ քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էր նաև երկրի ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Պատրիարք Իրինեոսը հյուսիս Ատլանտյան դաշինքին մեղադրել է օբյեկտների առանց ստուգելու ռմբակոծման մեջ և նշել, որ ռմբակոծումների արշավը հնարավոր է երջանկացնի միայն սատանային: