Սեպտեմբերից Թբիլիսին ունենալու է 9 նոր մանկապարտեզ, իսկ երկուսը ընդլայնվելու են
Սեպտեմբերից Թբիլիսին ունենալու է 9 նոր մանկապարտեզ, իսկ երկու մանկապարտեզ ընդլայնվելու է,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է այսօրվա կառավարության նիստին:
«Կարևոր նուրույթ ունենք կապված մանկապարտեզներին: Սեպտեմբերից, նոր դաստիարակչական տարին դիմավորում ենք 11 նոր շենքով: Այստեղից 9-ում տեղակայվելու է նոր մանկապարտեզ, իսկ երկու շենքը ծրագրում ենք ընդլայնել և դարձնել ավելի մեծ: Այս նոր շենքերը տալիս են հնարավորություն, հավելյալ 3000 դաստիարակվող ստանա նախադպրոցական կրթություն»,-նշել է Կախա կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը զրուցել է նաև վթարային վիճակում գտնվող մանկապարտեզների մասին: Նրա խոսքերով մոտ 12 մանկապարտեզում իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ, իսկ մի քանիսը ընդհանրապես պետք է ապամոնտավեն:
Կախա կալաձեի խոսքերով, մանկապարտեզների շինարարությունը շարունակվելու է նաև եկող տարում:
Հեղինակ -
Edgar Barsegyan