Սեպտեմբերի 28-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի մեկի առավոտը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում

15:00, 28.09.2026

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 28-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի առաջինի առավոտը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, Արևմուտքի մեծ մասում, իսկ Արևելքի լեռնային և բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ՝ ուժեղ ինտենսիվության։

Օդերևութաբանների փոխանցմամբ՝ հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, իսկ ծովում՝ 3-4 բալանոց փոթորկային ալեկոծություն։

«Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի նշանակալի բարձրացում, փոքր գետերի վրա՝ ջրհեղեղներ, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (սպառնալիքի մակարդակը՝ միջին)»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ