Սեպտեմբերի 28-29-ը Գումատի գյուղի մոտակայքում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության տեղեկությամբ՝ պետության ներքին նշանակության Քութայիս (Ճոմա) – Ալփանա – Մամիսոնի լեռնանցքի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում (Գումաթի գյուղ) հողային սահքի վերականգնման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 28-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 19:00-ն սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի շարժը։
Սահմանափակման ընթացքում թեթև մարդատար ավտոմեքենաներն ու M2 և M3 կատեգորիայի ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները կշարժվեն տեղական նշանակության Գումաթի–Օփուրխխեթի–Ռիոնի–Զարաթի ավտոճանապարհով։
Ինչ վերաբերում է բեռնատար տրանսպորտի երթևեկությանը՝ այն կսահմանափակվի։