Սեպտեմբերի 17-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստան-Ուկրաինա բիզնեսհամաժողով
Սեպտեմբերի 17-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստան-Ուկրաինա բիզնեսհամաժողով:
Միջոցառմանը կմասնակցեն սննդի ՝ միս, կաթնեղեն, հրուշակեղեն, սուրճ և թեյ արտադրող 23 ուկրաինական ընկերություններ և այդ ոլորտով հետաքրքրված վրաց ձեռնարկատերեր:
Միջոցառմանը մասնակցող ընկերությունները երկկողմ բանակցությունների հիմքով կկարողանան ընդլայնել գործարար հարաբերությունների շրջանակը:
Բիզնես ֆորումը անց է կացվելու EU4Business-EBRD-ի, ինչպես նաև Ուկրաինայի արտահանմանը խթանման գրասենյակի նախաձեռնությամբ և Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի նախարարության, Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան և Վրաստանի գործատուների ասոցիացիայի աջակցությամբ: