Սեպտեմբերի 10-14-ը Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում չոր եղանակ
Վրաստանում սեպտեմբերի 10-14-ը կպահպանվի տաք և հիմնականում չոր եղանակ, հայտարարել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում սպասվում է հիմնականում չոր եղանակ՝ ցերեկը օդի ջերմաստիճանը +27, +29 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է չոր եղանակ՝ ցերեկը օդի ջերմաստիճանը +26, +28 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է չոր եղանակ՝ ցերեկը օդի ջերմաստիճանը +29, +31 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +24, +26 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +29, +31 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիծղարո) սպասվում է հիմնականում չոր եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +28, +30 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է հիմնականում չոր եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +24, +26 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է հիմնականում չոր եղանակ, ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։