Միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, սեպտեմբերի 1-ից 4-ը Վրաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ ավելացում։ Օդի ջերմաստիճանի կլինի 33-38 աստիճան:
Սեպտեմբերի 1-ին 2-ին Սև ծովի ափամերձ շրջաններում, Զեմո Իմերեթիում, Կոլխեթիում և արևելյան Վրաստանի առանձին շրջաններում կփչի արևելյան ուղղության քամին:
«Սպասվող ջերմաստիճանի ավելացումը հնարավոր է առաջացնի անտառային հրդեհներ» ,- ասված է միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ: