Սենատում հայտարարություններից հետո, կետ դրվեց աբսուրդ շահարկումներին. Իրակլի Ղարիբաշվիլի
Սենատում հայտարարություններից հետո, կետ դրվեց աբսուրդ շահարկումներին. Իրակլի Ղարիբաշվիլի

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի Սենատին և Պետքարտուղարությանը, մասնավորապես պարոն Ջորջ Քենթին արդար գնահատականների և օբյեկտիվության համար: Նշված լսումները և այնտեղ կատարված գնահատականները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Վրաստանը տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար ամենակարևոր գործընկերներից մեկն է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, իշխող թիմը պատրաստ է շարունակել բարեփոխումները:

«Նաև բոլոր շահարկումներն ավարտվեցին նշված հայտարարություններով և, որ ամենակարևորն է, դրանք ավարտվեցին մի տեսակ անհեթեթ զրպարտությամբ, ցանկացած թեմայի շուրջ շահարկումներով, որոնք մենք լսում էինք ընդդիմության ներկայացուցիչներից: Նաև, մենք պատրաստ ենք կարճ ժամանակում իրականացնել ընտրական բարեփոխումները, արդարադատության բարեփոխումները և հաշվի առնել բոլոր հանձնարարականները, որոնք արտացոլվել են ԱՄՆ-ի Սենատում», – հայտարարել է Ղարիբաշվիլին: