Սենատում դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը պահանջում է դադարեցնել Դոնալդ Թրամփի լիազորությունները
Սենատում դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը պահանջում է դադարեցնել Դոնալդ Թրամփի լիազորությունները:
«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱՄՆ-ի Կապիտոլիումում, նախագահի կողմից սադրանք էր ԱՄՆ-ի դեմ: Այս նախագահը չպետք է մեկ օր ավել մնա իր պաշտոնում», – ասված է Սենատոր Չակ Շումերի հայտարարության մեջ:
Շումերը գտնում է, որ փոխնախագահ Մայք Փենսը պետք է գործի դնի սահմանադրության 25-րդ ուղղումը, որը նախատեսում է իշխանությունը նախագահից փոխնախագահին փոխանցում:
Ըստ Չակ Շումերի, եթե փոխնախագահը և կաբինետը մերժեն այդ նախաձեռնությունը, ապա Կոնգրեսը ստիպված կլինի կրկին հավաքվել, նախագահին իմպիչմենթ հայտարարելու համար:
Մայք Փենսին 25-րդ ուղղումը գործի դնելու մասին, նամակով դիմել են նաև ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի դեմոկրատ կոնգրեսականները:
25-րդ ուղղումն ուժի մեջ մտցնելու կոչ է անում նաև հանրապետական կոնգրեսական Ադամ Քիզինգերը: