Սենատոր Քորքերն ինձանից լսել է սպառիչ տեղեկություն բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին. Դավիթ Զալկալիանի
Սենատոր Քորքերն ինձանից լսել է սպառիչ տեղեկություն բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին. Դավիթ Զալկալիանի

Ամերիկայի միացյալ նահանգների Սենատում, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը Վրաստանի բռնազավթված տարածքների մասին տեղեկություն է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիից: Զալկալիանին Վաշինգտոնում է պետական քարտուղարի հրավերով, կրոնի ազատության մինիստերիալին ներկա գտնվելու համար:

Վրացական պատվիրակությունն մինիստերիալին ընդգծելու է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում բռնազավթված ռեժիմի կողմից տեղի բնակչությանը կրոնի ազատությունը սահմանափակելու հարցը: Մինչ այդ, ԱՄՆ-ում այցով գտնվող Դավիթ Զալկալիանին անցկացնում է երկկողմ հանդիպումներ:

«Ունեցել եմ հանդիպում Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քոքերի հետ: Զրուցել ենք այն աջակցության մասին, որը Վրաստանն ունի Ամերիկայի միացյալ նահանգների Սենատի կողմից:

Սենատոր Քորքերն ինձանից լսել է սպառիչ տեղեկություն բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակի մասին, այն անօրեն գործողությունների առնչությամբ, որոնք իրականացվում են բռնազավթված տարածքներում և հատկանշական է, որ նրա և Ամերիկայի միացյալ նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից մենք ունեցանք և ապագայում ևս կունենանք շատ լուրջ աջակցություն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: