Սենատոր Բեն Կարդինը Պուտինի գործողությունների մասին հաշվետվությունում խոսել է նաև Վրաստանի մասին
Դեմոկրատ սենատոր Բեն Կարդինը ներկայացրել է հաշվետվություն «Պուտինի ասիմետրիկ հարձակումը ժողովրդավարության վրա՝Ռուսաստանում և Եվրոպայում. Արդյունքներ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար» վեռնագրով: 200 էջանոց փաստաթղթում խոսքը վերաբերում է նաև Վրաստանին: Հաշվետվությունը պատրաստել են սենատի արտաքին գործերի կոմիտեի ապարատի աշխատակիցները:
«Ամերիկայի ձայն»-ի տվյալներով, այս հաշվետվությունը վերջին երկու տասնամյակի ընթացքում Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներում Կռեմլի կողմից օգտագործված ռազմավարության լայնածավալ հետազոտումն է:
«Այս վտանգը առաջացել է մինչ Դոնալդ Թրամփի իշխանություն գալը և կմնա նրա նախագահության ժամկետը ավարտվելուց հետո: Այն ժամանակ, երբ Թրամփը զբաղված է անգործությամբ, Վլադիմիր Պուտինը փնտրում է 70 տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից հիմնված ժողովրդավարական և միջազգային ինստիտուտների դեմ պայքարի միջոցներ»,-հայտարարել է սենատոր Կարդինը հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:
Նույն լրատվությամբ, վերջին ժամանակներում Միացյալ Նահանգների վարչակազմը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը, ինչպես նաև հաստատել է Վրաստանի և ՈՒկրաինայի համար պաշտպանիչ զենքի մատակարարման որոշումը: Չնայած դրան հաշվետվության հեղինակները գտնում են, որ նահանգները չեն կարողանում արդյունավետ պաշտպանվել Ռուսաստանի հիբրիդային հարձակումներից, քանզի սպիտակ տունը չի հստակեցրել իր պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի արարքների հանդեպ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ, ԱՄՆ-ի նախագահի կողմից երբևիցե նման կերպ անուշադրության չեն մատնվել ազգային անվտանգության դեմ առաջացած վտանգները: Եթե նահանգները չարձագանքեն դրան, ապա Ռուսաստանը կրկին կշարունակվի խառնվել այլ երկրների ներքին գործերի մեջ»,-ասված է հաշվետվության նախաբանի մեջ:
Սենատոր Բեն Կարդինի հայտարարությամբ, նախագահ Թրամփը պետք է հստակ գիտակցի Ռուսաստանից բխող սպառնալիքները և ինչպես ճգնաժամային ժամանակներում վարվում էին նախկին նախագահները, պետք է կարողանա երկրի մոբիլիզացումը և միջազգային դաշնակիցների հետ միասին դիմադրի վտանգներին և պաշտպանի արժեքները:
Հաշվետվության հեղինակները գտնում են, որ Կռեմլը մինչև այժմ գործում է Խորհրդային Միության ժամանակաշրջանում մշակած մեթոդներով:
Նրանց խոսքերով Ռուսաստանը նախկին Խորհրդային Միության երկրների դեմ փորձել է օգտագործել ռազմական ճնշման գործիքները, ինչը նրա մոտ ստացվել է Վրաստանի և ՈՒկրաինայի դեմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan