Սեղմ ժամկետներում երկրում շատ բան փոխելու անհրաժեշտություն կա, հանրության այս ուղերձը ընկալել ենք և գիտակցել. Մամուկա Բախտաձե
Սեղմ ժամկետներում երկրում շատ բան փոխելու անհրաժեշտություն կա, հանրության այս ուղերձը ընկալել ենք և գիտակցել,- այս մասին հատյարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մամլո ասուլիսին, որի ընթացքում նա գնահատել է ընտրությունները:
Վարչապետի խոսքով, իշխանությունը հստակ ուղերձ է ստացել իր սխալների և հանրության ակնկալիքների մասին:
Վարչապետը խոսել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին և նշել, որ առավելագույնս ապահովված կլինի միաբանություն, այդ թվում այն կողմնակիցների, որոնք երեկ չեն մասնակցել ընտրություններին: