Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուժիբ հայտարարել է Էր-Ռիադի Կասր-ալ-Հուկմ թագավորական պալատում արքայական ընտանիքի 11 բողոքական անդամների ձերբակալության մասին։
Գլխավոր դատախազի խոսքով՝ արքայազնները պահանջել են չեղարկել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանը, համաձայն որի՝ իրենք պետք է անձամբ վճարեն հաշիվները ջրի և էլեկտրականության դիմաց։ Ըմբոստացած արքայազնները ցանկացել են նաև դրամական փոխհատուցում ստանալ իրենց հարազատի նկատմամբ կայացված դատավճռի համար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքն արքայազնների հորեղբորորդու մահապատժի մասին է։
Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Էլ-Հայր բանտ, որտեղ նրանք սպասում են դատավարության։