Սաուդյան Արաբիայում՝ «Պրինց Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով, առնվազն տասը ամերիկացի զինծառայող է վիրավորվել
Սաուդյան Արաբիայում՝ «Պրինց Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով, առնվազն տասը ամերիկացի զինծառայող է վիրավորվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «CNN»-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանց։
Աղբյուրների փոխանցմամբ՝ վնասվել է նաև վառելիքի լիցքավորման մեկ տանկեր։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակման հետևանքով ոչ մի զինծառայող չի զոհվել։ Ըստ աղբյուրի՝ վիրավորներից երկուսն ունեցել են բեկորային վնասվածքներ, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։
«CNN»-ի հաղորդմամբ՝ մյուս վիրավորների վնասվածքների բնույթն անհայտ է։