Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները Իսլամաբադում կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները Իսլամաբադում կմասնակցեն բանակցությունների՝ ուղղված Միացյալ Նահանգների և Իրանի միջև պատերազմի դադարեցմանը և տարածաշրջանում լարվածության մեղմացմանը։ Այս մասին տեղեկությունը տարածում են Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշակ Դարը և այլ պաշտոնյաներ։
Հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին Իսլամաբադ կժամանեն կիրակի օրը՝ երկօրյա այցով։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի նպատակն է «տարբեր հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանում լարվածության դեէսկալացիայի ջանքերի շուրջ խորքային քննարկումների անցկացումը»։
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։
Պակիստանի վարչապետի հայտարարության համաձայն՝ «պատերազմը կանգնեցնելու համար Պակիստանը դիվանագիտական մակարդակով անկեղծ ջանքեր է գործադրում՝ երկխոսության և ներգրավվածության միջոցով, որպեսզի տարածաշրջանը և եղբայրական իսլամական երկրները փրկվեն պատերազմի կործանարար հետևանքներից: