Սաուդյան Արաբիան Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքի բակը խուզարկելու հրաման է տվել
Սաուդյան Արաբիայի կառավարությունը տվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքի բակը խուզարկելու թույլտվություն:
Մինչ այդ, թուրքական մամուլը տարածել էր տեղեկություն, որ քննիչներին չէին թողնում հյուպատոսարանի շենք:
Երեկ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության համաձայն, սպանված լրագրող Ջամալ Խոշագի դիակը հայտնաբերել էին հյուպատոսարանի բակում: Դիակը խոշտանգված է և մասնատված: