Սարփիում մաքսավորները կանխել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկյա իրերի ներկրումը
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սարփի» մաքսային անցակետում հայտնաբերվել է օրենքի խախտում։ Այս մասին հայտնում է Եկամուտների ծառայությունը։
Եկամուտների ծառայությունից հայտնում են, որ մաքսային հսկողության շրջանակներում մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, մանրազնին զննում են անցկացրել օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայում և հայտնաբերել 1565,4 գրամ չհայտարարագրված ոսկյա զարդեր։
«Օրենքախախտ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներթափանցել ոսկյա իրեր՝ շրջանցելով մաքսային հսկողությունը (իրերը կպչուն ժապավենով փաթաթված են եղել նախապես պատրաստված ստվարաթղթե և պլաստմասե տուփերով)։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 240 461,09 լարի։ Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։