«Սարփի» սահմանային անցակետի մոտակայքում լեռան մի մասի փլուզման պատճառով երթևեկությունը սահմանափակվել է
Սարփի սահմանային անցակետի մոտակայքում, Թուրքիայի տարածքում, սողանքի հետևանքով փլուզվել է լեռան մի մասը, որի պատճառով փակ է Սարփի-Տրաբզոն մայրուղին,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Անվտանգության նորմերից ելնելով, Թուրքիայի խնդրանքով և երկու երկրների համապատասխան գերատեսչությունների որոշմամբ, Վրաստան-Թուրքիա պետական սահմանին (Սարփի հատվածում) ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի տեղաշարժը:
Թուրքիայի կողմում, ճանապարհի հատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը կվերականգնվի»,-հայտարարել են ՆԳՆ-ում:
Հեղինակ -
Edgar Barsegyan